Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Գաբրիել Սարգսյանը լրացուցիչ ցուցանիշներով հռչակվեց արագ շախմատի Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի շախմատիստ Գաբրիել Սարգսյանի հաղթանակով ավարտվեց Տալինում անցկացված արագ շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:

Մեր գրոսմայստերը վերջին երկու  տուրերում հաղթելով իր գլխավոր մրցակիցներին, ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովի և ռուսաստանցի Ալեքսանդր Ռյազանցևի հետ միասին 13 հնարավորից վաստակեց 10,5 միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով Եվրոպայի չեմպիոն հռչակվեց հենց Գաբրիել Սարգսյանը: Մեր մյուս մասնակիցը՝ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, 9,5 միավորով զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը: Նա կստանա 408 եվրո պարգևավճար: Գաբրիել Սարգսյանը ստիպված կբաժանի 1-3-րդ տեղերին հասանելիք գումարները և կպարգևատրվի 2666 եվրոյով 

Վաղը կմեկնարկի կայծակնային շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Այն բաղկացած է 11 տուրից, սակայն երկուական պարտիաներով: