Բացել լրահոսը Փակել լրահոսը
343
A A
Հասարակություն

Արա Պապյանի դեմ սանկցիա չի կիրառվի. միջնորդությունը մերժվել է

Դատավոր Գոռ Թորոսյանը մերժել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հայցվոր կողմի ներկայացրած միջնորդությունը։ Այդ մասին «Ա1+»-ին տեղեկացրեց Արա Պապյանը:

Հիշեցնենք, որ երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում ընթացավ Սեդրակ Քոչարյանի հայցի քննությունն ընդդեմ Արա Պապյանի:

Երեկ կայացած նիստի սկզբում հայցվող կողմը միջնորդություն ներկայացրեց՝ պահանջելով դատական սանկցիա կիրառել վերջինիս նկատմամբ՝ նրա Ֆեյսբուքյան գրառման համար։

Դատական նիստը կկայանա փետրվարի 27-ին:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը հայց է ներկայացրել ընդդեմ Արա Պապյանի: Նա զրպարտություն է համարում հարցազրույցներից մեկում Արա Պապյանի արտահայտած այն միտքը, որ բջջային հեռախոսի ներկրման ոլորտի բազմաթիվ գործարարներ ճնշման են ենթարկվել, քանի որ Սեդրակ Քոչարյանն է տնօրինել բջջային հեռախոսների ներկրման ոլորտը: