Բացել լրահոսը Փակել լրահոսը
1575635152_tika-tnak
A A
Մարզեր

Ապօրինի տնակները դեռ մաքսատան տարածքում են (տեսանյութ)

Գյումրու թիվ 19 դպրոցում այսօր հանդիսավորությամբ բացվել է «Արմաթ» լաբորատորիա։ Վերջին շրջանում այսպիսի լաբորատորիաներ են հիմնադրվել Շիրակի մարզի 117 դպրոցներում, որտեղ անվճար հիմունքներով կարող են սովորել դպրոցների բոլոր աշակերտները:

Առաջատար տեխնոլոգիաներին ծանոթանալու ու ինովացիոն գիտելիքներ ստանալու հարթակն արդեն հասանելի է նաեւ 19 դպրոցում:

Արմաթի սաները խմբակի աշխատանքներում ակտիվ լինելու դեպքում հնարավորություն կունենան մասնակցելու տարբեր մրցույթների, յուրաքանչյուր խմբում կարող է սովորել 18 սան, իսկ դպրոցներում կարող են լինել մինչեւ 4 ինժիներական խմբեր:

Միջոցառմանը ներկա հյուրերը կարեւորել են նմանատիպ լաբորատորիաների գործունեությունը հանրակրթական հաստատություններում, ինչը հնարավորություն է տալու աշակերտներին հագեցած կրթական միջավայրում ծանոթանալ նորարարություններին և կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում։