Բացել լրահոսը Փակել լրահոսը
20191204000
A A
Պաշտոնական

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը դատապարտում է ոստիկանների վարքագիծը խաղաղ ցուցարարների նկատմամբ

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը, առաջնորդնվելով  ազգային պետություն ունենալու հրամայականից բխող շահերով, ուշի-ուշով  հետևում է «Հայոց Եկեղեցու պատմություն» դպրոցական առարկայի պարտադիր դասավանդման  ու «Հայոց լեզու» և «Հայոց պատմության» առարկաների ԲՈՒՀերում պարտադիր դասավանդման սկզբունքի համար պայքարող հայորդիների  գործողություններին և սատարում է նրանց:

Երեկ` դեկտեմբերի 3-ին, երիտասարդները հավաքվել են ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ` ակնկալելով հանդիպել ԿԳՄՍ նախարարին: Սակայն տեղի մեծաթիվ ոստիկանները դիմեցին բիրտ ուժի գործադրմանը և ծառայելով որպես օրվա իշխանությանը սատարող բութ գործիք՝ բռնություն կիրառեցին և ոստիկանություն բերման ենթարկեցին բազմաթիվ երիտասարդների:

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը,  դատապարտում է ոստիկանների նման վարքագիծը: Ցավով արձանագրում ենք, որ այս դեպքը ցույց տվեց, որ այսօր Հայաստանի ոստիկանությունը չի ծառայում օրենքին և խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառում է անհամարժեք միջոց՝ բիրտ ուժ: Այնինչ բռնությունը բռնություն է ծնում և խաղաղ ցուցարարներին դրդում ավելի կոպիտ գործողությունների, որի ամբողջական պատասխանատվությունը ևս ընկրում է օրվա ոստիկանական համակարգի և իշխանության վրա: Հորդորում ենք այլևս զերծ մնալ նման պահվածքից և գործողություններից: Պահպանեք զգոնություն և մի արեք այնպես, որ արդեն ազատամարտիկները ևս դուս գան փողոց ցույցի և կանգնեն հայրենասեր երիտասարդների կողքին:

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն