Բացել լրահոսը Փակել լրահոսը
78850303_480840439224743_3262054642296553472_o
A A
Պաշտոնական

Խախտումներ՝ Գյումրու «Մուշ-2» թաղամասում կատարվող հրապարակի շինարարությունում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի կողմից՝ 2018 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, ստուգումներ են իրականացվել Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասում կառուցվող հրապարակի շինարարությունան նկատմամբ: 

Բաժնի քաղաքաշինական գործունեության վերահսկողության մասնագետների կողմից արձանագրվել է, որ կապալառու «Վահրադյան Շին» ՍՊ ընկերության կողմից թույլ են տրվել նախագծային և շինարարական նորմերի մի շարք խախտումներ.։ Մասնավորապես՝ մոտ 190 քմ մակերեսով, տեղադրված են եղել անորակ բետոնյա սալեր, խախտված է եղել շարքերի համաչափությունը, զգալի տարբերություն է հայտնաբերվել հարակից սալերի նիշերի համեմատությամբ, մեկ այլ հատվածում բազալտե եզրաքարերը թեքված են եղել ուղղաձիգ դիրքից և տեղադրված են նախագծային շեղումներով,ինչպես նաև օղակաձև հատվածներում չեն ապահովվել շարվածքի կորությունները:

Տեխնիկական հսկողություն իրականացնող «ԱԳԷԱ» ՍՊ և հեղինակային հսկողություն իրականացնող «Արտ-նախագիծ» ՓԲ ընկերությունների կողմից թույլ են տրվել հսկողության կարգի խախտումներ։ Սահմանված կարգով չեն արձանագրվել վերոհիշյալ թերությունները և կապալառու ընկերությունից չեն պահանջել դրանց վերացում և շտկում: 

Տեսչական մարմնի կողմից թույլ տրված նախագծային և շինարարական նորմերի խախտումների համար կապալառու՝ «Վահրադյան Շին», տեխնիկական հսկողություն իրականացնող «ԱԳԷԱ» ՍՊ և հեղինակային հսկողություն իրականացնող «Արտ-նախագիծ» ՓԲ ընկերությունների նկատմամբ կիրառվել են օրենսդրությամբ նախատեսված պատժամիջոցներ՝ համաձայն «Քաղաքաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի: 

Բացի այդ ընկերություններին տրվել է պարտադիր կատարման ցուցումներ՝ նշվաշ թերությունները և խախտումները վերացնելու համար:

Նշենք, որ կապալառու կազմակերպության կողմից արդեն սկսվել է թերությունների վերացման աշխատանքները։ Ներկա պահին քանդվել և վերաշարվում են բետոնյա սալիկները ու բազալտե եզրաքարերը:

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային տեսչական մարմին