Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Սիս գյուղում վերանորոգված ճանապարհի պաշտոնական բացումն է (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Արարատի մարզի Սիս համայնքում նոր վերանորոգված ճանապարհի բացման արարողությանը։ Այստեղ են Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, համայնքապետ Հայկ Մելքոնյանը և այլք։ 

 
Սիսի փոքրիկ բնակիչ Սամվել Հովհաննիսյանը  մի քանի ամիս առաջ խոսել էր ճանապարհի անբարեկարգ վիճակից։ Այսօր նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր ուզածը եղավ․  «գյուղապետի հետ մեր երազած գյուղը ստեղծելու ենք»։ 
 
«Ճանապարհն ամենամեծ գլոբալ հարցն էր մեր գյուղի համար։ Այդ պատճառով էլ դիմեցինք հարգելի պարոն վարչապետին», - ընդգծեց նա։ Սամվելն ասաց, որ համագյուղացիների համար ճանապարհի վերանորոգումն առաջնահերթություն էր։ 
 
Լրագրողի դիտարկմանը, թե ինչո՞ւ խաղահրապարակի բացման հարց չի բարձրացրել, երեխան ասաց, որ պետք է իրենք իրենցը ստեղծեն, ոչ թե ուրիշներից ուզեն, «համայնքապետի հետ, համայնքի բյուջեով»։ 
 
Նիկոլ Փաշինյանը  նկարահանվեց Սամվել Հովհաննիսյանի հետ։