A
A
Մեր պետությանը ձեռք են տալիս ուղիղ չվերթները․ Ռևազյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Կարեւոր է, որ շուտով կարող է շուկա մուտք գործել նոր հայկական ավիաընկերություն, որն արդեն իսկ հայտ է ներկայացրել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ գրանցվելու նպատակով»,-ԱԺ ամբիոնից այսօր օրինագծերից մեկի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը:
Նրա փոխանցմամբ՝ այդ ավիաընկերության ներկայացուցիչներն ամռանից պատրաստվում են իրականացնել 13 ուղղություններով թռիչքներ. «Այս պահին ուղեւորահոսքը կանխատեսել հնարավոր չէ, բայց ավիաընկերության տեղեկացմամբ՝ շաբաթական 41 չվերթ է իրականացվելու, այսինքն՝ տարեկան մոտ 388 000 նստատեղ է ունենալու: Ավիաընկերությունը նաեւ ասել է, որ մոտակա ամիսներին 200 աշխատատեղ կբացի»: