Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport sambo 2.12.
A A
Սպորտ

Սամբոյի աշխարհի գավաթ. Վահագն Չալյանը նվաճել է արծաթե մեդալ

Հայաստանի սամբիստ Վահագն Չալյանն արծաթե մեդալ է նվաճել Նուր-Սուլթանում կայացած Ղազախստանի նախագահի գավաթի խաղարկությունում, որը սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության փուլերից է: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Մարզական սամբոյի մրցաշարի 82 կգ քաշային կարգում արցախցի մարզիկը հասել է եզրափակիչ, որտեղ պարտվել է ուկրաինացի Դմիտրո Ստեցենկոյին և գրավել երկրորդ տեղը:

Մրցաշարին մասնակցել են 13 երկրների 150 սամբիստ: