Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դուք հարկատուների հետ զրուցե՞լ եք, նրանք պատրաստ են աշխատանք չկատարող դատավորին կերակրել․ Պետրոսյան (տեսանյութ)

Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին հետաքրքրող հարցերը բազմաթիվ էին։

Մասնավորապես՝ նա Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հարցրեց, թե այս օրենքի նախագիծը ՍԴ գործող կազմի վիճակը վատթարացնո՞ղ, թե՞ բարելավող նախագիծ է։

Ինչո՞ւ են հենց օրենքի նախագծի թիրախում հայտնվել ՍԴ դատավորները և ոչ թե մյուս դատարանների դատավորները, կամ օրինակ՝ պատգամավորները։

«Ես էլ կցանկանամ 4 տարվա իմ աշխատավարձը տան, ու ես էլ գնամ ըմբոշխնեմ ձմեռային երեկոների հաճույքը Հայաստանի գեղատեսիլ վայրերում»,- ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը և շարունակեց հարցերը․ արդյոք նախագծով չի՞ առաջարկվում ազատվել նախկին դատավորներից և ոչ թե ՍԴ երկու նոր դատավորներից։

«Դուք հարկատուների հետ զրուցե՞լ եք, հարկատուները պատրա՞ստ են աշխատանք չկատարող դատավորին կերակրել։ Դուք չեք գտնո՞ւմ, որ սրանով աղճատում ենք կենսաթոշակների իրավունքի ինստիտուտը։ Կարելի է ասել՝ ես սովետական դարաշրջանի ուսանող եմ եղել, և ինձ սովորեցրել են, որ կենսաթոշակը մարդու կատարած աշխատանքի աշխատավարձից պահված գումարների փոխատուցումն է օր ծերության։ Կոնկրետ ասեք՝ ՍԴ-ում ի՞նչ ճգնաժամի մասին է խոսքը, իմ դասախոսները ինձ ասել են, որ ճգնաժամը իրավիճակ է, երբ տվյալ պետական մարմինը չի կարողանում իրականացնել իր գործառույթը։ ՍԴ-ում մի ճգնաժամ կա, ում անունը Վահե Գրիգորյան է»,- եզրափակեց Գևորգ Պետրոսյանը։