Բացել լրահոսը Փակել լրահոսը
սահման
A A
Պաշտոնական

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորվել է ՊԲ պայմանագրային զինծառայող

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը:

Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծանր կայուն:

            Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն