Բացել լրահոսը Փակել լրահոսը
9112_ashot-karapetyan_M
A A
Հասարակություն

Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը մահացել է․ ԱԳՆ-ն հաստատում է

Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Ռուսաստանի Դաշնությունում շինության փլուզում եղել գազի պայթյունի հետևանքով, որի հետևանքով մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը:

«Ա1+»-ը կապ հաստատեց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հետ։

«Ռուսական կողմից մեզ փոխանցած նախնական տվյալներով՝ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։ Մեր կողմից դեռևս չեն այցելել և տեսել»,- ասաց ԱԳՆ մամուլի խոսնակը։