Հայկական ֆուտբոլում մութ ուժեր են թափանցել․ ֆուտբոլային գործակալ
Աջակցիր «Ա1+»-ին«Լեգալ Սպորտ» գործակալությունը, որը զբաղվում է ֆուտբոլիստների առքուվաճառքով, մտահոգված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահի ընտրության գործընթացով։
«Այս օրերին հայկական ֆուտբոլում ընթանում է անդրկուլիսայինպայքար։ Տարբեր հասարակական կազմակերպություններ խմբեր են ստեղծել և սկսել են թեկնածուներ գտնել։ Այդ ամենն արվում է գաղտնի։ Ընտրություններին մնացել է հաշված օրեր։ Մենք ունենք մեկ թեկնածու։ Մեր համար գերնպատակ չէ մասնակցել ՀՖՖ նախագահական ընտրություններին, սակայն եթե առաջիկա օրերին հրապարակայնորեն ի հայտ չգան արժանի թեկնածուներ համապատասխան ծրագրերով, ապա «Լեգալ Սպորտը»կառաջադրի իր թեկնածուին», - այսօր «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալությունում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Լեգալ Սպորտի»համահիմնադիրև ֆուտբոլային գործակալ Խորեն Քալաշյանը։
Ըստ բանախոսի ՀՖՖ հաջորդ նախագահը պետք է լինի ապաքաղաքականացված, ֆուտբոլային գիտելիքներով, փորձով, հայկական ֆուտբոլի խնդիրներին և մարտահրավերներին ծանոթ մարդ։
Ավելին, «Լեգալ Սպորտի» գործադիր տնօրեն Կարեն Դոխոյանն առաջարկում է հանրային քննարկումներ անցկացնել․
«Լավ կլինի, որ ՀՖՖ նախագահի բոլոր թեկնածուներնուշահագռգիռ կողմերը կլոր սեղանի շուրջ ներկայացնեն իրենց ծրագրերն ու տեսլականը։ Դրանից հետո թող ֆուտբոլային հանրությունը որոշի», - ասաց Կարեն Դոխոյանը։
«Ա1+»-ի այն հարցին, ինչո՞ւ է գործակալությունը Հայաստանի առաջնությաննանվանել «բարդակ», Խորեն Քալաշյանն ասաց․
«Երբ դեռ չէր մեկնարկել Հայաստանի 2019-20թթ առաջնությունը, ես ասել էի, որ վտանգ կա հայկական ֆուտբոլ ներթափանցեն մութ ուժեր։ Դրանք ներթափանցեցին և եղան պայմանավորված խաղեր», - պարզաբանեց ֆուտբոլային գործակալը։
Գործակալության ներկայացուցիչները նշեցին,որ իրենք ունեն համապատասխան թիմ և պատրաստ են ղեկավարել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։