Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սոցիալական գովազդի հանրապետական հանձնաժողովը կամ պետք է լուծարել կամ ուժեղացնել․ Արա Խզմալյան (տեսանյութ)

Ազգային ժողովում ընթանում է «Հայաստանում սոցիալական գովազդի ինստիտուցիոնալ կայացման միջոցով հանրային քաղաքականությունների և սոցիալական երկխոսության բարելավում» թեմայով խարհրդաժողով։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը ելույթը սկսեց հիշեցումով՝ երբ նշանակվեց սոցիալական գովազդի հանրապետական հանձնաժողովի նախագահ բախվեց մի շարք խնդիրների։ Մասնավորապես՝ հանձնաժողովում մի քանի անգամ նիստեր անցկացնելուց հետո Արա Խզմալյանը եզրակացրել է, որ հանձնաժողովը կամ պետք է լուծարել, կամ էլ պետք է հանձնաժողովը ուժեղացնել, ներկայացուցիչների թիվը ավելացնել։

Սոցիալական գովազդի հանրապետական հանձնաժողովի անդամները 23-ն են։

«Այսօր հանձնաժողովը անհասկանալի վիճակում է։ Նիստերին հրավիրում ենք մեր գերատեսչությունների ներկայացուցիչներին և քննարկումները ավարտվում է կողմ ասելով տպագրական բաներներին։ Ես չեմ կարծում, որ սա գերատեսչությանը հարիր վիճակ է»,- ասաց Արա Խզմալյանը։

Նա առաջարկում է հանձնաժողովի իրավասությունների շրջանակը ընդլայնել։ Մեկ այլ մտահոգող խնդիր կա՝ ի՞նչ ենք հասկանում սոցիալական գովազդ ասելով, հարց բարձրացրեց Արա Խզմալյանը։

«Օրենքում սոցիալական գովազդի մասին ձևակերպումները ոչնչով չեն օգնում մեզ կողմնորոշվելու և հասկանալու համար, թե ինչ ենք համարում սոցիալական գովազդ ասելով։ Տրված են թեմատիկ ուղղություններ՝ կրթություն, գիտություն, մշակույթ և որևէ մեկը չի կարող հակադարձել հայտ լրացնողին, որ այն սոցիալական գովազդ չէ, որովհետև օրենքում հստակ ներկայացված չէ սոցիալական գովազդի չափորոշիչները»,- նշեց Արա Խզմալյանը։

Նրա պատկերացմամբ՝ սոցիալական գովազդը որպես վիզուալ նյութ պետք է հանրության համար հասկանալի լինի, թե այն ինչ ուղերձ է տալիս։ Արա Խզմալյանը երկու տարբերակ է առաջարկում կամ պետք է հանձնաժողովի անդամները վերապատրաստվեն կամ հանձնաժողովի անդամ ընտրել մարդկանց, որոնք նեղ մասնագետներ են։