Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը այցելել է Երևան քաղաքում գտնվող հրշեջ փրկարարական ջոկատներ (տեսանյութ)

Նոյեմբերի 27-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը այցելել է Երևան քաղաքում գտնվող թվով 7 հրշեջ-փրկարարական ջոկատներ: Այցի ընթացքում նախարարին ուղեկցում էին Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ մայոր Վրեժ Գաբրիելյանը, ինչպես նաև ԱԻՆ այլ պաշտոնատար անձինք: Նախարար Ցոլակյանի այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ փրկարար ծառայության պատկանող շենք-շինություններում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև գնահատել արդեն կատարված աշխատանքների որակը: Կառավարության 1118-Ն որոշմամբ ԱԻՆ փրկարար ծառայության շենքային ապահովվածության և պայմանների բարելավման, շենքերի, շինությունների կառուցման համար տրամադրվել է 1 միլիարդ 173 միլիոն դրամ գումար: Հատկացված գումարով հիմնանորոգվել են հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերը, անցկացվել են ջեռուցման համակարգեր, տեղադրվել են նոր դռներ ու պատուհանները, ամբողջությամբ փոխվել են էլեկտրական սնուցման համակարգերը, ինչպես նաև իրականացվել են այլ անհրաժեշտ շինարարական աշխատանքներ: ԱԻ նախարարին տեղում զեկուցում էին նաև շինարարական ընկերությունների ղեկավարները, որոնց հետ միասին նախարարը շրջեց հրշեջ-փրկարարական ջոկատներում և մանրամասն ծանոթացավ կատարված աշխատանքներին: Աշխատանքների մի մասը դեռևս ընթացքի մեջ է և նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ: Նախարար Ցոլակյանը արդեն ավարտված շինարարության որակը ընդհանուր առմամբ գնահատեց բավարար, տվեց որոշ հանձնարարականներ և ցուցումներ: Հրշեջ-փրկարարների հետ զրույցի ընթացքում նախարարը ծանոթացավ տեղերում առկա խնդիրներին, որոնք վերաբերում էին տեխնիկական ու գույքային հագեցվածությանը, հրշեջ-փրկարարների աշխատանքային պայմաններին, և խոստացավ հնարավորինս սեղմ ժամկետում լուծում տալ բարձրացված հարցերին: