A
A
Մտածիր երթևեկության անվտանգության մասին. մի վնասիր ազդանշանային սյուները.ՏԿԵ
Աջակցիր «Ա1+»-ինՏեղեկացնում ենք, որ ՏԿԵՆ «Հայավտոճան տնօրինություն » ՊՈԱԿ-ի կողմից ճանապարհների կողմնային հատվածներում տեղադրվել են նոր սերնդի ազդանշանային սյուներ։
Ազդանշանային սյուներն անդրադարձնում են լույսը, որով վարորդին օգնում են կողմնորոշվել երթևեկության ժամանակ և անվտանգ են դարձնում այն։
Հաշվի առնելով նախկինում արձանագրված դեպքերը՝ ՏԿԵՆ «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ը հորդորում է քաղաքացիներին չվնասել և չգողանալ սյուները։ Այլապես կենթարկվեն պատասխանատվության: