Բացել լրահոսը Փակել լրահոսը
Caոոոոոոոոոոոոոpture
A A
Հասարակություն

Ուղևորներին Մոսկվա է տեղափոխում մեկ այլ ինքնաթիռ

«Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության՝ Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավը Դոնի Ռոստովի «Պլատով» օդանավակայանում հարկադիր վայրէջք էր կատարել տեխնիկական պատճառներով: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են օդանավակայանից:

Օդանավակայանի ներկայացուցչի խոսքով՝ ավիաընկերությունը պահուստային ինքնաթիռ է ուղարկել ուղևորների հետևից, որն արդեն ուղևորվել է Մոսկվա: 

Հշեցնենք, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր NGT930 չվերթն իրականացնող Boeing 737-500 EK 73736 օդանավի հարկադիր վայրէջքի մասին: