Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_1473
A A
Հասարակություն

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործերն առանձին կքննվեն (տեսանյութ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ընթանում է Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։

Նրանք երկուսն էլ ներկա էին նիստին։ Փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատելու համար։ Նիստի ժամանակ Մանվել Գրիգորյանի վիճակը վատացավ, և նա տեղափոխվեց բժշկական հաստատություն։
 
Հայտարարվեց ընդմիջում, որից հետո դատարանը նույնիսկ չքննարկեց ազատման միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ փաստաբանները նախկինի պես նույն հիմքով են միջնորդությունը ներկայացրել, և որ դա իրավունքի չարաշահում է։ 
 
Այնուհետև դատարանը որոշում կայացրեց անջատել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործերը՝ պատճառաբանելով, որ ԵԿՄ նախկին նախագահի վիճակով պայմանավորված՝ նիստերը հետաձգվում են։