Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՏՄՊՊՀ
A A
Պաշտոնական

ՏՄՊՊՀ-ն ընկերությանը երկու անգամ տուգանել է 32 414 000 դրամ ընդհանուր գումարի չափով

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտնում է, որ մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե «ՌԴ կառավարությունը ՀՀ կառավարության դեմ բողոք է ներկայացրել», «իշխանությունները չեն նկատում «Ալկո Իմպորտ Էքսպորտ»-ի կողմից կատարվող իրավախախտումները», ինչպես նաև հրապարակման մեջ տեղ գտած այլ պնդումները չեն  համապատասխանում իրականությանը: 

Տեղեկացնում ենք, որ դեռևս 2019 թվականի օգոստոսի 9-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը  ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված գրության հիման վրա վարչական վարույթ է հարուցել «Ալկո Իմպորտ Էքսպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ  ընկերության դեմ և հոկտեմբերի 22-ի որոշմամբ «Օմսկվինպրոմ» ընկերության հեղինակային իրավունքները խախտելու, մասնավորապես`  ընկերությանը պատկանող «ПЯТЬ ОЗЕР» և «БЕЛАЯ БЕРЕЗКА» ապրանքային նշաններով օղիներին մոլորեցնելու չափ նմանվող օղիներ արտադրելու և իրացնելու համար  16  207 000 դրամ տուգանք է կիրառել՝ որպես պատասխանատվության միջոց:

 Նշված որոշումները հրապարակված  են հանձնաժողովի պաշտոնական կայքէջում և հասանելի են հանրությանը՝ http://www.competition.am/uploads/resources/Vo95_09_08_2019.pdf, http://www.competition.am/uploads/resources/Vo143_22_10_2019.pdf, ինչպես նաև այդ մասին  հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը  ԶԼՄ-ներին տեղեկատվություն է տրամադրել նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում: 

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2019 թվականին  «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊԸ-ի նկատմամբ հանձնաժողովը մեկ այլ վարույթի շրջանակում՝ անբարեխիղճ մրցակցության գործողություն իրականացնելու համար դարձյալ տուգանք էր կիրառել՝ http://www.competition.am/uploads/resources/Vo107_06_09_2019.pdf: 




ՀՀ տնտեսական մրցակցության 

պաշտպանության պետական հանձնաժողով