Բացել լրահոսը Փակել լրահոսը
lapr01051-k3p-u315013356222431lf-656x492corriere-web-sezioni_master_ori_crop_MASTER__0x0
A A
Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ իտալական թերթին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ հարցազրույց է ունեցել «Corriere della Sera» պարբերականի հետ։

«Հռոմում հարցազրույց տվեցի «Corriere della Sera» թերթին: Հարցազրույցի ամենահետաքրքիր հատվածը հետեւյալ հարցուպատասխանն էր.

Հարց - Ադրբեջանն Իտալիայի համար էներգիայի հիմնական մատակարարներից է: Արդյոք սա խնդի՞ր է մեր երկրի հետ ձեր հարաբերությունների համար:

Պատասխան - Մենք ունենք բավական լավ հարաբերություններ (Իտալիայի հետ) և հուսով ենք, որ դրանք էլ ավելի կբարելավենք: Բայց ես կասեի, որ Ադրբեջանն էներգիայի մատակարար չէ, այլ նավթի և գազի մատակարար է: Այսօր «էներգիա» բառի իմաստը շատ արագ փոխվում է: Շատ շուտով Իտալիայի և բոլոր երկրների համար էներգիայի հիմնական մատակարարը կլինի արևը: Հետևաբար, մենք պետք է հաշվի առնենք փաստերն ու ապագան»:

Հարցազրույցն ամբողջական՝ այստեղ