A
A
Արսեն Խառատյանն ընդդեմ Նարեկ Մալյանի հայցադիմումը վարույթ է ընդունվել
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի հայցն ընդդեմ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի դատարանը վարույթ է ընդունել։ Այս մասին իր ֆբ էջում տեղեկացնում է Խառատյանը։
Հայցվորը պահանջում է Մալյանին պարտավորեցնել հրապարակային ներողություն խնդրել և զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակայնորեն հերքել:
Խառատյանը իր էջում գրել է․ «Գործող դատարանների պայմաններում, փորձելու ենք հասնել արդարության, ապրենք կտեսնենք»։
Նիստի օրը դեռևս հայտնի չէ։