Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Հասարակություն

«Տեսանելի, շքեղության հասնող հարստությունը 2021-ից ավելի մեծ չափով կհարկվի» (տեսանյութ)

Գույքային հարկերի համակարգի բարեփոխումները ՀՀ ֆինանսների նախարարության օրակարգում են․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարարի տեղական Արման Պողոսյանը։

Նա նշեց՝ օրեր առաջ Ազգային ժողովում ընդունված Կադաստրային արժեքների վերագնահատման մեթոդաբանությունը սահմանող օրենքի վերաբերյալ իրենք դեռ աշխատանքներ ունեն անելու։ Այս օրենքով կարգավորվում է նաև այն, որ ավելի մեծ չափով կհարկվի տեսանելի, շքեղության հասնող հարստությունը։ Փոխնախարարի խոսքով՝ նախատեսում են, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2021 թվականի սկզբից։

Արման Պողոսյանը նշում է՝ տեսանելի հարստություն չունեցող քաղաքացիները անհանգստանալու առիթ չունեն։

«Այս առումով շատ կարևոր է, որպեսզի մեր հասարակությունը չսկսի մտահոգվել, որ բոլոր տեսակի գույքային միավորների հարկային բեռը կարող է հանկարծ բարձրանալ։ Այդպիսի նպատակ չի հետապնդվում։ Նպատակը միայն բարձրարժեք գույքը կամ տեսանելի հարստությունը ավելի մեծ չափով հարկելն է»,- ասում է փոխնախարարը։

Արման Պողոսյանը նաև ավելացրեց՝ դեռևս չկա սահմանված թիվ, որից բարձր արժեք ունեցող գույքը ավելի շատ կհամարվի։