Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կորել
A A
Պաշտոնական

Գնացել են դեպի «Աժդահակ» լեռ․ որոնում են կորած քաղաքացիներին

Նոյեմբերի 21-ին, ժամը 21:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի գնացել է դեպի «Աժդահակ» լեռ, նրանց հետ արդեն տևական ժամանակ է չի հաջողվում կապ հաստատել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է օգնություն, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական ջոկատ:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 10 փրկարար-ծառայող և 15 քաղաքացի:

Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:

Նշենք, որ SHANTNEWS-ը գրում է, որ իրենց տեղեկություններով՝ Գեղամա լեռներում կորել են ակտիվիստ, «Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանը եւ «Թոնդրակ» արշավական ակումբի անդամ Հենրիկ Գևորգյանը։