Բացել լրահոսը Փակել լրահոսը
սարհատ
A A
Հասարակություն

Ստացել եմ իմ դեմ ներկայացված հայցը, կաշխատեմ ապահովել դիտարժանությունը. Սարհատ Պետրոսյան

ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆբ-յան իր էջում գրել է.

Այսօր ստացել եմ իմ դեմ ներկայացված հայցը որով պահանջվում է հերքում Ազատություն ռադիոկայանի իմ հայտնի հարցազրույցի միայն մեկ արտահայտության համար, այն դեպքում երբ Հ1-ին տրված պատասխան հարցազրույցում խոսք էր գնում իմ արտահայտած թվով չորս "իրականությանը չհամապատասխանող" մտքերի մասին։ Մնացածը ճիշտ էր փաստորեն... ու երեւի ես դիմեմ դատարան:

Այստեղից կարելի է ենթադրել, որ դատարան դիմելը, որն իմ կարծիքով շարունակում է մնալ ոչ խելամիտ քայլ, ավելի շատ պծիչկա դնելու նպատակ ունի ու երեւի մի քիչ էլ մամուլով ինքնավստահություն ձեռք բերելու նպատակ։

Դե ինչ, կաշխատեմ ապահովել դիտարժանությունը: