Բացել լրահոսը Փակել լրահոսը
75653337_276829923248385_5032953771076878336_n (1)
A A
Պաշտոնական

Սերժ Սարգսյանն առանձին շփումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ

Աշխատանքային այցով Խորվաթիայի Հանրապետությունում գտնվող ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 20-ի երեկոյան Զագրեբում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, որը վարել է ԵԺԿ նորընտիր նախագահ Դոնալդ Տուսկը: Այդ մասին տեղեկանում ենք Սերժ Սարգսյանի գրասենյակի ֆեյսբուքյան էջից։

Գագաթնաժողովին մասնակցել են ԵՄ ղեկավարության ներկայացուցիչներ, ոչ ԵՄ անդամ երկրների քաղաքական առաջնորդներ, եվրոպական կուսակցությունների ղեկավարներ, Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարներ, ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդներ:

Գագաթնաժողովն ընթացել է գործընկերների միջև փակ աշխատանքային ձևաչափով:

ԵԺԿ համագումարի և գագաթնաժողովի շրջանակներում ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն առանձին շփումներ է ունեցել նաև մի շարք քույր կուսակցությունների պատվիրակությունների, Եվրոպական խորհրդարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների, պետությունների ղեկավարների հետ` քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: