Բացել լրահոսը Փակել լրահոսը
52995_b
A A
Պաշտոնական

Ավտովթար Սյունիքի մարզում. կան զոհեր և վիրավորներ

Նոյեմբերի 20-ին, ժամը 22:53-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Զորած քարեր» կոչվող տարածքում «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արամ Գ. ծնված 1974 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Կարինե Ղ.-ն (ծնված 1974 թ.), Վլադիկ (ծնված 2013 թ.), Սոնա (ծնված 2003 թ.) և Նվարդ (ծնված 2002 թ.) Մ.-երը տեղափոխվել են Սիսիանի ԲԿ, իսկ վարորդը և ուղևոր Նվեր Մ.-ն (ծնված 1975 թ.) տեղում մահացել են:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: