Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Մարտահրավեր՝ Փաշինյանի համար․ BBC-ի անդրադարձը՝ Ամուլսարի խնդրին

BBC-ի ռուսական ծառայությունն անդրադարձել է Ամուլսարի խնդրին։

Հոդվածում նշվում է, որ Ամուլսարի ոսկու հանքավայրերը պետք է հարյուրավոր միլիոն դոլարներ բերեին Հայաստանի բյուջե` հարկերի տեսքով: Սակայն «Լիդիան» ընկերության հավակնոտ նախագիծը, որը սկսել էր զարգանալ դեռեւս հին կառավարության օրոք, զանգվածային բողոքի ցույցերի  պատճառ դարձավ՝ բնապահպանների և տեղի բնակիչների մասնակցությամբ։

Այժմ հեշտ որոշում չկա, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հայտնվել է երկընտրանքի առջև․ կա՛մ ներքին քաղաքական ճգնաժամ, կա՛մ խոշոր ներդրողի կորուստ։

Հոդվածում նշվում է, որ «Լիլիան»-ից նշում են, որ պատրաստ են դատական գործընթացի մեջ մտնել Հայաստանի հետ․․․

BBC ռուսաստանյան ծառայությունը զրույցել է «Լիդիան»-ի ղեկավարի ժամանակավոր  պաշտոնակատար Էդվարդ Սելերսի հետ։ 

«Այսպես շարունակվել չի կարող։ Եթե իշխանությունը չձեռնարկի քայլեր, ընկերությունը չի կարողանա ունենալ ֆինանսավորում և  ստիպված կլինի կա՛մ վաճառել բիզնեսը, կա՛մ դիմել դատարան։ Մենք չենք ուզում դրանցից և որևէ մեկը։ Բայց մենք կարող ենք այլընտրանք չունենալ»,- ասել է նա։

Հոդվածն ամբողջովին՝ այստեղ