Բացել լրահոսը Փակել լրահոսը
bankomat
A A
Պաշտոնական

ՌԴ քաղաքացուց գողացած քարտով բանկոմատից կանխիկացրել է 221.000 ՀՀ դրամ (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ գողություն կատարած և ուրիշի բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։

Նախնական տվյալներով` 2019թ մայիսի 25 –ին,  ՀՀ ոստիկանության  Կենտրոնական բաժնում հաղորդում է  տվել ՌԴ քաղաքացին այն մասին, որ  սույն թվականի մայիսի 24-ին անհայտ անձը, իրեն անհայտ վայրում գրպանից գաղտնի հափշտակել է գումար և բանկային քարտը, որով Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող բանկոմատից կանխիկացվել է 221.000 ՀՀ դրամ գումարը` պատճառելով գույքային վնաս:

Դեպքի առթիվ` ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի  հատկանիշներով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի  անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցանքը կատարած անձին  հայտնաբերելու ուղղությամբ:

Ովքեր ճանաչում են տեսապատկերված անձին,  կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին