Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՀ-ԿԳՄՍ-նախարարություն
A A
Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից կձևավորվի աշակերտական խորհուրդ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կմշակի նախարարին կից աշակերտական խորհրդի ձևավորման կարգը

Նախարարությունում աշակերտական խորհուրդ  ունենալու հարցը բարձրացրել էին  դպրոցականները  ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ժամանակ

Խորհրդի ստեղծման նպատակն է ապահովել հանրակրթության ոլորտում ընթացող բարեփոխումներում աշակերտների մասնակցային ներգրավումը և դպրոցականների հետ դեմ առ դեմ ձևաչափով դպրոցներում առկա խնդիրների պարբերաբար քննարկումները: