Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Գրիգորի Կարագուլյանը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության անդամները ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրեցին ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Գրիգորի Կարագուլյանին: Ընտրությունը տեղի ունեցավ նոյեմբերի 20-ին՝ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում: 

Գրիգորի Կարագուլյանը 47 գիտական աշխատանքի    հեղինակ է: Նրա գիտական հետաքրքրություններն  են՝ եռանկյունաչափական շարքեր, օրթոգոնալ շարքեր, մաքսիմալ ֆունկցիաներ, սինգուլյար ինտեգրալներ: 

Գրիգորի Կարագուլյանը   2002թ. Մոսկվայի Ստեկլովի անվան Մաթեմատիկական ինստիտուտում ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 2019թ.՝ պրոֆեսորի գիտական կոչում: Նա ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դոցենտ է:

Գրիգորի Կարագուլյանի  ղեկավարությամբ պաշտպանվել է 3 թեկնածուական ատենախոսություն:

Գիտական ոլորտում ունեցած նվաճումների համար Գրիգորի Կարագուլյանը պարգևատրվել է ՀՀ նախագահի մրցանակով:

 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն

20.11.2019թ.