Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0133557
A A
Հասարակություն

Ե՞րբ կսկսվեն ատոմային էլեկտրակայանի նորոգման ու լիցքավորման աշխատանքները (տեսանյութ)

Հանրային հարցերը կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը նիստի հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով խմելու ջրի սակագնին, ասաց, որ 2019 թվականին գործող սակագնով խորանարդ մետրը 191,4 դրամ էր, որի 11,4 դրամը պետությունը սուբսիդավորում էր բյուջեից, և բաժանորդները փաստացի վճարում էին 180 դրամ։

«2020 թվականի հունվարի 1-ից հանձնաժողովի կողմից սակագին սահմանվեց 180 դրամը։ Այսինքն՝ բյուջեից սուբսիդավորման խնդիր չկա», - ընդգծեց հանձնաժողովի նախագահը։

Բաղրամյանն ասաց, որ ամեն տարվա համար կա բազիսային սակագին։
 
«Ամեն տարվա մինչև օգոստոս ամիսը, եթե չեմ սխալվում, ընկերությունը պարտավոր է պայմանագրի կետերի համար նոր հայտ ներկայացնել»։ 
 
Էլեկտրաէներգիայի մասով՝ հանձնաժողովի նախագահն ասաց, որ այս փուլում քննարկվում են հայկական ատոմային էլեկտրակայանի նորոգման ու լիցքավորման ժամկետների հետ կապված հարցերը, և այդ աշխատանքների իրականացման ժամկետների գրաֆիկն է ճշգրտվում, որով կորոշվի, թե որքա՞ն ժամանակով է կանգնեցվում ատոմակայանի աշխատանքը։ 
 
«Դրանից կախված՝ արդեն ամբողջ հաշվեկշիռը կունենանք։ Որը հիմնական ազդեցություն ունեցող գործոնն է էլեկտրաէներգիայի սակագները ձևավորման վրա։ Եվ մոտ օրերս, ունենալով հաշվեկշիռը, կարող ենք վերջնական ասել։ Կարծում եմ՝ բավարար ռեսուրսներ կգտնվեն», - նշեց նա։
 
Գարեգին Բաղրամյանը նաև խոսեց իրավիճակը մեղմելու հնարավորության մասին։