Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ջրի սակագինը սպառողների համար կմնա նույնը (տեսանյութ)

Ընթանում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստը՝ նախագահ Գարեգին Բաղրամյանի գլխավորությամբ։ 
 
Օրակարգում է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները սահմանելու և ՀԾԿՀ 2018 թվականի նոյեմբերի 28 համար 434Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը։ 
 
Հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց որոշման չեղարկմանը։ 
 
«Սպառողների խորհրդատվական կենտրոն» Հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը «Ա1+»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ այս կերպ որոշվեց, որ ջրի սակագին խորանարդ մետրը 180,174 դրամի դիմաց պահպանվում է սպառողների համար։ «Ի սկզբանե պայմանագիրը, որ կնքվել էր «Վեոլիա»-ի հետ, պետք է ամեն տարի 6-6 դրամ բարձրանար։ Եթե բոլոր հանգամանքները նույնը մնային, և՛ սղաճը, և՛ էլեկտրաէներգիայի սակագինը, այսինքն՝ մատակարարված ամբողջ ծախսը նույնը մնար և 8-րդ տարվանից սկսեր նորից իջնել։ Դա որոշակի խնդիրներ կառաջացներ», - նկատեց Կ․ Չիլինգարյանը։ 
 
Ըստ նրա՝ կառավարությունը եկավ այն եզրակացության, որ սակագինը ոչ պետք է բարձրանա, ոչ էլ իջնի։ Նա նշեց, որ նախկինում ջրի խորանարդ մետրը եղել 191 դրամ, սակայն պետությունը սուբսիդավորել է դրա 11 դրամը։ 

Ըստ էության՝ բնակիչների համար ջրի գինը սպառողների համար մնում է նույնը, պարզապես պետությունն այլևս չի սուբսիդավորելու։