Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի ձյուդոյի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Հայաստանի ձյուդոյի հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Հովհաննես Դավթյանը: Այս մասին հայտնում է ձյուդոյի ՀՀ ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Նման որոշում կայացվել է ֆեդերացիայի վերջին ժողովի ժամանակ: Հովհաննես Դավթյանը կփոխարինի Արմեն Նազարյանին: Նա մինչ այդ կատարում էր Հայաստանի երիտասարդական և պատանեկան ընտրանիների ավագ մարզչի պարտակությունը: Այժմ այդ թիմերը կգլխավորեն համապատասխանաբար Դավիթ Խաչատրյանն ու Գոռ Հարությունյանը: Հովհաննես Դավթյանն ու Թաթուլ Հովհաննիսյանը կհամակարգեն բոլոր երեք հավաքականների աշխատանքները և պատասխանատու կլինեն դրանց գործունեության համար:

Ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի մարզական տնօրեն է նշանակվել Գոռ Մկրտչյանը: Մրցավարական հանձնաժողովի նախագահ է նշանակվել հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, հայտնի մասնագետ Տիգրան Բաբայանը: