Բացել լրահոսը Փակել լրահոսը
77285665_511961026061242_9172704221764517888_n
A A
Հասարակություն

Բյուջեն ավելանում է, բայց քաղաքում ոչ մի առաջընթաց չենք նկատում․ ավագանու անդամ (տեսանյութ)

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը, անդրադառնալով հնչող հայտարարություններին, թե Երևանի 2020-ի բյուջեն աննախադեպ աճ է գրանցում, հայտարարեց․

«Ընդամենը 26 միլիոն պետությունից տրվող սուբվենցիաներն են ավելացել, այլ ոչ թե ձեռքբերում է դա, և ինչ-որ աճ ունենք տուրքերի բարձրացման հաշվին»։

Նույն խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն էլ ընդգծում է, որ այս տարի Երեւանի բյուջեն 107 մլրդ 120 միլիոն է, ինչը համարում են աննախադեպ, բայց այստեղ քաղաքային իշխանությունը որևէ ձեռքբերում չունի․

«9 մլրդ 112 մլն դիֆիցիտ է ունենալու բյուջեն, և ըստ էության դեռևս պարզ չէ՝ ինչ գումարներով է սա լրացվելու, որովհետև աշխատավարձային ֆոնդին որևէ մեկը չի կարող ձեռք տալ»։

Անի Խաչատրյանն էլ նշում է՝ բյուջեն ավելանում, ավելանում է, բայց քաղաքում չենք նկատում ոչ մի առաջընթաց։ Նրա խոսքերով ՝ 2019 թվականի բյուջեում արձանագրված թերծախսը աննախադեպ է և գերազանցել է Երևանի նույնիսկ քաղաքապետ չունեցած ժամանակահատվածին․

«Երբ ասում են՝ բյուջեն ավելացնում են, մենք չենք կարող ասել՝ իրո՞ք ավելացնում են, թե՞ նախորդ տարված չարածն են կցում նորից»։