Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Իրանի տարբեր քաղաքներում ցույցեր են. կան զոհեր

Նոյեմբերի 15-ից Իրանի տարբեր քաղաքներում  բենզինի գնի թանկացման դեմ ցույցեր են մեկնարկել, գրում է regionmonitor.com-ը:

Ցուցարարները փակել են ճանապարհները, հարձակվել բենզալցակայանների վրա: Որոշ տվյալներով ՝ցուցարարները  այրել կամ վնասել են 100-ից ավելի բանկ և բենզալցակայան: Ֆարս նահանգում ցուցարարները հարձակվել են նաև  2 կրոնական դպրոցի վրա և հրդեհել դրանք: Ստեղծված իրադրությունից ելնելով՝ Իրանի մի շարք քաղաքներում փակվել են դպրոցները: Երկրում ինտերնետ կապն  անջատված է:

Տարբեր տվալներով ՝այս օրերին զոհվել է մոտ  25 ցուցարար: Ըստ իրանական կայքերի՝ ցուցարարների հետ բախումներում սպանվել է նաև 2 ուժային: Նոյեմբերի 17-ի դրությամբ հայտարարվել է շուրջ 1000 ձերբակալվածի մասին:

Նոյեմբերի 15-ից Իրանը բենզինի վաճառքի քվոտաներ է սահմանել և բարձրացրել դրա գինը: Այսուհետև 1լիտր բենզինը նախկին 10000 ռիալի փոխարեն կարժենա 15000 ռիալ (մոտ. 170 դրամ՝ըստ ՀՀ ԿԲ փոխարժեքի), իսկ քվոտայից դուրս՝30000 ռիալ: