Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Նախկինում ապօրինի դուրս բերված կապիտալը Հայաստան վերադարձնելու մեխանիզմ գիտե՞ք. հարց Լիլիթ Ալեքսանյանին (տեսանյութ)

Խորհրդարանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցի քննարկման ժամանակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանին հետաքրքրեց, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում Կառավարության կողմից առաջարկած թեկնածու Լիլիթ Ալեքսանյանը հնարավոր մեխանիզմ գիտի՞, որի համաձայն՝ նախկինում ապօրինի դուրս բերված կապիտալը հնարավոր կլինի վերադարձնել Հայաստան:

Լիլիթ Ալեքսանյանը ձեռնպահ մնաց այս ժամանակահատվածում որևէ գործիքակազմ ներկայացնել:

«Կցանկանամ առավել պրոֆեսիոնալ հանդես գալ այդ հարցին պատասխանելիս, բայց վստահ եմ, որ հանձնաժողովի գործունեության ընթացքում, քանի որ մեր գործառույթների մեջ մտնում է նաև հակակոռուպցիոն քաղաքականության հետ կապված առաջարկներով հանդես գալը, մենք կքննարկենք և մեր փորձը կներդնենք, որպեսզի ընդհանուր լուծման գանք»,- եզրափակեց նա: