Բացել լրահոսը Փակել լրահոսը
74505467_585185552231446_1098370729843359744_n
A A
Հասարակություն

Կոռուպցիան ունի երկու կողմ. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու (տեսանյութ)

Ազգային ժողովը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Նշենք, որ հանձնաժողովի մեկական թեկնածու են առաջարկել Կառավարությունը, «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները և Բարձրագույն դատական խորհուրդը:

Կառավարությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Լիլիթ Ալեքսանյանի թեկնածությունը:

«2018թ. տեղի ունեցած հեղափոխության Հայաստանի ժողովրդի շարժիչ ուժը տարիների ընթացքում կուտակված և վերջապես իր ողջ ուժով դուրս պրծած զայրույթն էր՝ ընդդեմ գործող ռեժիմի, որն առաջին հերթին կոռումպացված էր»,- ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով՝ հայտարարեց Լիլիթ Ալեքսանյանը:

Լիլիթ Ալեքսանյանը վստահ է, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորումը և արդյունավետ ու թիրախավորված գործունեությունը պետք է դառնա կոռուպցիայի դեմ պայքարի հիմնաքարերից մեկը:

«Առանցքային եմ համարում հանձնաժողովի ինքնավարությունը, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքով նախատեսված որոշումների ընդունման և հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը և հանձնաժողովի հաշվետվողականությունը հանրությանը»,- ընդգծեց նա:

Լիլիթ Ալեքսանյանի դիտարկմամբ՝ պետք է սերմանել այն գիտակցությունը, որը կոռուպցիան ունի երկու կողմ: Առաջին կողմում առաջանում է կոռուպցիայի անհրաժեշտությունը, իսկ երկրորդ կողմը անմիջականորեն կոռուպցիան իրականություն է դարձնում:

Մանրամասները՝ տեսանյութում: