Բացել լրահոսը Փակել լրահոսը
_TM_8866
A A
Պաշտոնական Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը Եղվարդում է (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով Եղվարդում է: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի, Տարածքային կառավարման եւ ներդրումների նախարար Սուրեն Պապիկյանի եւ քաղաքային իշխանության ներկայացուցիչների ուղեկցությամբ նա շրջել է քաղաքում, ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի ընթացքին:

Վարչապետը հետաքրքրվել է Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ընթացքից, ծանոթացել Եղվարդից դեպի Աշտարակ կամուրջի հիմնանորոգման շինարարական աշխատանքների ընթացքին, ինչպես նաեւ Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի վերանորոգման ծրագրի ընթացքին:

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի Եղվարդ համայնք  կատարած իր այցի շրջանակներում ծանոթացել էնաև Եղվարդից դեպի Աշտարակ կամուրջի հիմնանորոգման շինարարական աշխատանքների ընթացքին։

Նիկոլ Փաշինյանին այցի ընթացքում ուղեկցել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Պարոն վարչապետ, 12.7 կիլոմետր այդ ճանապարհը վերանորոգվում է։ Նոր Գեղի Աշտարակ շրջանցող ճանապարհն է Երևանի»,- շրջայցի ընթացքում ասաց շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցիչը։

Ի պատասխան վարչապետի հարցին, թե արդյո՞ք այդ ճանապարհին գործարան են կառուցում, մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց, որ այո, կառուցում են պահածոների գործարան։

Իր հերթին Սուրեն Պապիկյանը նշեց, որ դա փոխանցիկ ճանապարհն է, չորս կիլոմետրը նորոգվել է, այժմ կատարվում են ճանապարհի մնացած հատվածի աշխատանքները։

Շրջայցի ժամանակ Նիկոլ Փաշինյանին նաև մոտեցան շինարարները, որոնք ողջունեցին նրան։

Նրանցից մեկը վարչապետին պատմեց, որ նրանք ներկայացնում են Կամուրջների երկաթ-բետոնե կոնստրուկցիաների գործարանը և այժմ զբաղվում են ապամոնտաժման աշխատանքներով, որից հետո կզբաղվեն հիմնանորոգման աշխատանքներով։

«Էս շորերը գիտեին անցնլու էինք, դրա համար են տվել չէ՞: Էս պրոբլեմը կա, դրան առանձին եմ անդրադառնալու, բայց էս կուլտուրան պետք է պահպանվի, ինչ տարբերություն նախարար, թե բանվոր, պետք է համազգեստի կուլտուրան մտնի, ինչի պետք է  բանվորը ճղած հագուստով լինի: Դրան պետքա ուշադրություն դարձնել, չեմ ասում, պետք է փետը առնել հետեւից ընկնել, դա կարեւոր բան է»,-ասաց վարչապետը:

Ի պատասխան վարչապետի հարցին նա նշեց, որ ճանապարհը այժմ շահագործվում է։

Ծրագիրը նախատեսված է ավարտել հաջորդ տարի: