Բացել լրահոսը Փակել լրահոսը
fc8c5449acd94e246b41f938bfde7b90
A A
Հասարակություն

Պայթյուն Կարին գյուղի տներից մեկում․ 13-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 01։00-ից 01։30-ն ընկած ժամանակահատվածում Կարին գյուղի 5-րդ փողոցի 5-րդ տանը դեռևս անհայտ հանգամանքներում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, գրում է shamshyan.com-ը։

Պայթյունի հետևանքով տան խոհանոցում թախտին քնած 13-ամյա Մհեր Ք-ն մարմնական վնասվածքներով ու պարանոցի մասում ստացած այրվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աշտարակի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի Այրվածքաբանության կենտրոն։

Պայթյունի հետևանքով տունը, որը բաղկացած էր 4 սենյակից, ամբողջովին դարձել է ոչ բնակելի։ Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ տան տանիքի ահագին հատված պատերից պոկվել է, լուսամուտները շպրտվել են, իսկ տան ներսում ողջ գույքն ամբողջովին վնասվել է, դռները, պահարանները, մահճակալները ևս շպրտվել են։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի պատճառը եղել է խոհանոցում տեղադրված գազի կաթսան։ Բնակիչներն ասում էին, որ տանը գազի արտահոսք չի եղել, քանի որ, եթե լիներ, ապա ընտանիքի անդամներից, ովքեր 6 հոգի են եղել, գոնե մեկը հոտը կզգար։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում