Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Մել Դալուզյանը իմ անձնական պաշտպանության ներքո է․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

 Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Մել Դալուզյանը իր անձնական պաշտպանության ներքո է։ «Ֆիլմը մի մարդու մասին է, որը Եվրոպայի եռակի չեմպիոն է և ռեկորդակիր է, որի ռեկորդը մինչև հիմա շարունակում է գոյություն ունենալ և որի պատվին ՀՀ դրոշը 3 անգամ բարձրացել է և հիմնը 3 անգամ հնչել է»,-ընդգծեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը անընդունելի համարեց բոլոր այն քննադատությունները, որոնք վերջին տասնօրյակում հնչեղ բնույթ են կրում։ «Այս մարդը վաստակ ունի մեր պատմության մեջ, այսինքն՝ մենք այնպիսի՞ն ենք, որ եթե մարդը իր վաստակով ամբողջովին համապատասխանում է մեր պատկերացումներին, պոպուլյար ծիծակ կոշիկներից է հագնում, մենք իր հետ պրոբլեմ չունենք, բայց երբ որ ինքը տառապանք ունի և իր միջավայրում բաց վերքի մեջ անընդհատ աղ են լցնում և ստիպում են իրեն, որ գնա և մենք խաչ ենք քաշում իր վրա։ Երբ որ ինքը չեմպիոն է, մեք իր հետ կնկարվենք, բայց, երբ որ ինքը պրոբլեմ ունի, մենք իր հետ չենք։ Հայաստանի մասին իմ պատկերացումը այսպիսին չէ, որ մենք մարդու փառքի ժամանակ իր կողքին ենք, բայց երբ պրոբլեմ ունի, խաչ ենք քաշում իր վրա»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ ինքը տեղյակ չի եղել, որ ֆիլմը պետք է ֆինանսավորվի, բայց շատ գոհ է, որ որոշվել է ֆինանսավորվել։