Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Եկեք պարզենք «Մադրիդյան» սկզբունքները, որտեղ է տանում և գնանք այդ ուղղությամբ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին հարցնելով՝ «Դուք հանդիպել էիք Արցախի Աժ «Ազատ Հայրենիք» խմբակցության անդամներին և իրենք նշել էին, որ դուք ասել եք, թե այս պահին  «Մադրիդյան» փաստաթուղթը բանակցային սեղանին չէ։ Կարևոր է ձեր կողմից հաստատում կամ հերքում ունենանք, եթե չկա, ապա ինչ  փաստաթուղթ կա։ Մի գուցե պետք է փոխե՞լ և նոր փաստաթուղթ երևան բերել։

Նիկոլ  Փաշինյանը պատասխանելով հարցին ասաց, որ թյուրըմբռնում կա և այդ օրը նոր բան չի ասել։ Ասել այն, ինչ ասել է 2019 մարտի 12-ին՝ Ստեփանակերտում։

«Խոսքը նրա մասին է, որ քանի դեռ « Մադրիդյան» սկզբունքների պարամետրերը թափանցիկ չեն մեզ, դժվար է ասել, այն ընդունում ենք, թե՝ ոչ։ «Մադրիդյան» սկզբունքները ճանապարհն են հարցի լուծման, մենք ուզում ենք հասկանալ այդ ճանապարհը մեզ ուր կարող է հասցնել, որ իմանանք այդ ճանապարհով գնում ենք, թե ոչ։ Ես ասում էի, նույն ճանապարհով կարելի է գնալ Սևան, Վարդենիս կամ Իջևան։ Եթե պարզվի մեր գնալու մտադրությունը Արմավիր գնալն է, պետք է այդ ճանապարհով գնանք։ Նույնն էլ այս հարցում՝ ասում ենք եկեք պարզենք «Մադրիդյան» սկզբունքները, որտեղ է տանում և գնանք այդ ուղղությամբ»։