Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport hajastan-hunastan
A A
Սպորտ

Հայտնի են Հայաստան - Հունաստան խաղը մրցավարները

Նոյեմբերի 15-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա ԵՎՐՈ-2020 որակավորման փուլի J խմբի Հայաստան - Հունաստան հանդիպումը։

Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, խաղը կսպասարկի լեհ մրցավարների բրիգադը՝ Պավել Ռաչկովսկու գլխավորությամբ։ Նրան կօգնեն Միխալ Օբուկովիչն ու Ռադոսլավ Սիյեկան։ Հանդիպման չորրորդ մրցավարն է Դանիել Ստեֆանսկին, մրցավարների տեսուչը՝ Լադիսլավ Գադոշին (Սլովակիա)։