A
A
Հայաստանի շախմատիստները կմասնակցեն վետերանների աշխարհի առաջնությանը
Աջակցիր «Ա1+»-ինՌումինիայի մայրաքաղաք Բուխարեստում այսօր կմեկնարկի շախմատի վետերանների աշխարհի առաջնությունը:
50 տարեկանից բարձր շախմատիստների մրցաշարում Հայաստանը կներկայացնեն կրկնակի Օլիմպիական չեմպիոն, Հայաստանի վեցակի չեմպիոն Արտաշես Մինասյանը, գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը և Վլադիմիր Պողոսյանը։ 65 տարեկանից բարձր մրցաշարում հանդես կգա Օլիմպիական կրկնակի չեմպիոն, ԽՍՀՄ չեմպիոն Ռաֆայել Վահանյանը:
Հավելենք, որ առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով։