Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_1362
A A
Հասարակություն

«Փա՛ռք զորավարին, առողջությո՛ւն զորավարին» կոչերով հարազատները դիմավորեցին նիստերի դահլիճ մտնող Մանվել Գրիգորյանին (տեսանյութ)

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։

Մանվել Գրիգորյանն անվասայլակով եկավ դատական նիստերի դահլիճ։

Ընկերները, հարազատները նրան ողջունեցին «Փա՛ռք զորավարին, առողջությո՛ւն զորավարին» կոչերով։ 
 
Մանվել Գրիգորյանի փաստաբանական խմբի անդամ Գուրգեն Գրիգորյանը հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ է արգելվել Մանվել Գրիգորյանի խնամակալին ուղեկցել նրան, և երկրորդ հարցը՝ որքանո՞վ է Մանվել Գրիգորյանը կարող ընկալել դատական գործընթացը։
 
Դատավոր Մարտիրոսյանն ասաց, որ պաշտպանության կողմը կարող է միջնորդություն ներկայացնել  բժշկական կենտրոնից տեղեկանալու ԵԿՄ նախկին նախագահի՝ ընկալունակ լինելու վերաբերյալ։
 
ԵԿՄ նախկին նախագահի փաստաբաններից Լևոն Բաղդասարյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ դատավորի կողմից պաշտպանական կողմի իրավունքները խախտելու հիմնավորմամբ։ 
Դատախազ Վահե Դոլմազյանն առարկեց միջնորդության դեմ։  Դատախազ Հայկ Պետրոսյանը, գործով տուժողի ներկայացուցիչը նույնպես առարկեցին միջնորդությանը։ 
Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու համար. որոշումը կհրապարակվի 30 րոպեից։ 
Քիչ առաջ Կարեն Քամալյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանին կրկին տեղափոխում են բժշկական կենտրոն։ 
Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի փաստաբանական խմբի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։ 
Դատավոր Մարտիրոսյանն անդրադարձավ նաև Մանվել Գրիգորյանի տեղափոխմանը։ Նա ասաց, որ Գրիգորյանի մոտ շնչառական խնդիր է առաջացել, ուստի կրկին տեղափոխվել է բժշկական կենտրոն։