Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Արցախը»՝ վոլեյբոլի Հայաստանի չեմպիոն

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում ավարտվեց վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնությունը:

Մրցաշարի հաղթողին որոշելու համար «Արցախ» և ԲԿՄԱ թիմերի միջև անցկացվեց լրացուցիչ հանդիպում: Այն ավարտվեց «Արցախի» հաղթանակով՝ 3:1: Առաջնության երրորդ մրցանակակիր դարձավ ՃՇՀԱՀ-ի (Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան) թիմը:

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Մուրադյանը մրցանակակիրներին պարգևատրեց գավաթներով, մեդալներով, պատվոգրերով, իսկ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը թիմերին խրախուսեց դրամական պարգևով: