Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 1,8 մլրդ տոննա պաշար ունի․ շրջայց կոմբինատում (տեսանյութ)

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը նոյեմբերի 8-ից 9-ը ԶԼՄ-ների համար պրես տուր էր կազմակերպել դեպի Արծվանիկի պոչամբար, ապա հանքավայր։ Ընկերության ղեկավար ներկայացուցիչները լրագրողների հետ միասին շրջայց կատարեցին պոչամբարում և հանքավայրում, տեղում ծանոթացնելով իրականացվող աշխատանքներին։

Ըստ ընկերության գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի՝ կոմբինատի պաշարները  մոտ 1,8 մլրդ տոննա է։

«Այս հանքավայրը կիսվում է երկու մասի՝ ձախափնյա և աջափնյա, կիսվում է գետով։ Պաշարների մոտ կես բաժինը մի կողմում է, մյուս մասը հակառակ կողմում։ Մեր լիցենզիոն տարածքը գետի աջափնյա կողմում է գտնվում: Տարեկան մոտ 20 տոննա հանքաքար ենք արդյունահանում և վերամշակում, մոտ այդքան էլ դատարկ ապար։ Պայթեցնում ենք բլոկ առ բլոկ և սելեկտիվ արդյունահանում ենք։ Բլոկի այն մասը, որը դատարկ ապար է՝ տեղափոխվում է դատարկ ապարի լցակույտ»,- լրագրողների հետ զրույցում ներկայացրեց Մհեր Պոլոսկովը և հավելեց, որ հանքաքարը բարձում են ամբարձիչներով, որից ունեն 5 հատ։

Մյուս կանգառը լրագրողների համար հանքանյութի՝ ռելսային համակարգով տեղափոխման վայրն էր։ Կոմբինատի զարգացման դեպարտամենտի ղեկավար Լևոն Պողոսյանի խոսքով՝ ռելսային համակարգը թույլ է տալիս  ճկուն կերպով տեղափոխել բեռը։ Այն էներգոէֆֆեկտիվ է, բեռնատար մեքենաների համեմատ մոտավորապես 5-ից 10 անգամ քիչ էներգիա է սպառում և փոշի չի առաջացնում։ Այն աշխատում է անկախ եղանակային պայմաններից։

«Նախատեսվում է 2 գիծ կառուցել, որը դատարկ ապարները տանելու է լցակույտը։ Մեկ գիծը մոտավորապես 4 կմ է լինելու, իսկ մյուսը 3։ Յուրաքանչյուր գիծը տարեկան թույլ կտա տեղափոխել 7-10 մլն դատարկ ապար»,- ասաց պարոն Պողոսյանը։

Նախագծի ներդրման համար պահանջվել է մոտ 20 մլն դոլար։

Կոմբինատի արտադրամասում 4 աղաց կա, որոնք աստիճանաբար  մանրացնում են հանքաքարը, ինչից հետո մանրացված հանքաքարը ջրի հետ մեկտեղ այլ փուլ է մտնում և որի արդյունքում էլ առաջանում է պղնձի և մոլիբդենի կոլեկտիվ խտանյութեր։

Մանրամասները՝ տեսանյութում։