Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport havaq
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականի 19 ֆուտբոլիստ արդեն սկսեց մարզական հավաքը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոյեմբերի 15-ին և 18-ին կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի հերթական հանդիպումները։

Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր ազգային թիմը նախապատրաստվելով այդ խաղերին, այսօր սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։

Հրավիրված 24 ֆուտբոլիստներից 19-ն արդեն ժամանել են հավաքականի ճամբար։ Կամո Հովհաննիսյանը, Արթուր Սարկիսովը, Ալեքսանդր Կարապետյանը և Հովհաննես Համբարձումյանը թիմին կմիանան այսօր ուշ երեկոյան, իսկ Տիգրան Բարսեղյանը՝ նոյեմբերի 12-ի երեկոյան։ Այսօր, Ժամը 17։30-ին, մեր հավաքականը կանցկացնի վերականգնողական մարզում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Հայաստանի ընտրանին Երևանում կընդունի Հունաստանի հավաքականին, իսկ նոյեմբերի 18-ին Պալերմոյում կհյուրընկալվի Իտալիայի ազգային թիմին։