Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport chess ruminia
A A
Սպորտ

Գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը միջազգային մրցաշարում զբաղեցրել է 3-րդ տեղը

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր մրցանակային 3-րդ հորիզոնականն է զբաղեցրել Ռումինիայի Ալբա Ջուլիա քաղաքում կայացած շախմատի միջազգային մրցաշարում։

Մեր շախմատիստը միայն կես միավորով է ետ մնացել մրցաշարի հաղթող, բելառուսցի գրոսմայստեր Ալեքսեյ Ֆյոդորովից:

Մրցաշարին մասնակցել է 44 շախմատիստ, այդ թվում՝ 8 գրոսմայստեր: