Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը հաղթեց Շահրիյար Մամեդյարովին. Grand Chess Tour (տեսանյութ)

Բուխարեստում անցկացվող շախմատի Grand Chess Tour-ի 6-րդ փուլի կայծակնային մրցաշարում այսօր մեկնարկեց երկրորդ շրջանը:

 

Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը 10-րդ տուրի պարտիայում սպիտակներով հաղթեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին: Մեր գրոսմայստերը ընդհանուր հաշվարկով վաստակեց 16,5 միավոր և հավասարվեց առաջատար Անտոն Կորոբովին: Առաջիկա, 11-րդ տուրում, Լևոն Արոնյանը կհանդիպի հենց ուկրաինացի գրոսմայստերի հետ: