Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat
A A
Սպորտ

ՀՀ ֆուտբոլի ԲԽ. «Արարատը» ոչ-ոքի խաղաց «Ալաշկերտի» հետ և դարձավ միանձյնա առաջատար (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբում այսօր կայացավ 13-րդ տուրի մեկ հանդիպում: Երևանի «Ալաշկերտը» սեփական դաշտում ընդունեց մրցաշարի առաջատարներից մեկին՝ «Արարատին»: Գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 1:1:

Հանդիպման 4-րդ րոպեին հյուրերը 11մ հարվածի իրավունք վաստակեցին, որն անվրեպ իրացրեց Արտակ Ալեքսանյանը: Տանտերերը հաշիվը հավասարեցրին առաջին խաղակեսին ավելացված ժամանակում, երբ Տիագո Գալվաոն նույնպես 11մ հարվածով խփեց պատասխան գնդակը: Ընդմիջումից հետո թիմերին չհաջողվեց գրավել դարպասները:

Այս ոչ-ոքիից հետո «Ալաշկերտը» վաստակեց 23 միավոր և հավասարվեց 3-րդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիային»: Իսկ ահա «Արարատը» ձեռք բերած այս միավորի հաշվին դարձավ միանձնյա առաջատար՝ ետևում թողնելով 25 միավոր ունեցող Գյումրիի «Շիրակին»:

Տուրի մնացած երկու խաղերը կկայանան վաղը, նոյեմբերի 10-ին: «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում կհանդիպի ետնապահ «Երևանի» հետ, իսկ «Նոան» իր հարկի տակ կընդունի «Լոռի ՖԱ»-ին: