Բացել լրահոսը Փակել լրահոսը
75587510_423598271638999_879574354071912448_n
A A
Հասարակություն

Դատավորն ունի կանխակալ վերաբերմունք․ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ (տեսանյութ)

«Մենք մեծ հաճույքով կմտնենք դատական վիճաբանությունների փուլ, ուղղակի որոշ մարդիկ մի քիչ խեղված են ընկալում այս փուլերի առկա պրոցեսը։ Ռոբերտ Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ, և հետո նոր գործը շատ արագ մտնի վիճաբանությունների փուլ»,- նշում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը՝ հակադրվելով այն կարծիքներին, թե միջնորդություններ ներկայացնելը միտումնավոր է արվում՝ դատի ընթացքը երկարաձգելու համար։

«Մենք չենք ձգձգում, ձգձգում է դատախազությունը, մեղադրող կողմը։ Ռ․ Քոչարյանը, 5 ամիս լինելով ազատության մեջ, մեկ փաստ չկարողացան բերել, որ նա փորձել է ինչ որ կերպ ազդել, ուղղակի չկա նման փաստ։ Հետևաբար, նա պետք է լինի ազատության մեջ, և գործընթացը շատ արագ անցնի դատաքննության փուլ։ Քանի դեռ նա ազատության մեջ չի, մենք ձեռնարկելու ենք բոլոր գործողությունները, որպեսզի նրա  ազատության իրավունքը ապահովվենք։ Կլինի ազատության մեջ, դատը 7 տարի, 3 տարի, թե մեկ տարի, դրանից հետո կլինի օրինական ուժի մեջ մտած դատապարտող վճիռ,  խնդրեմ դրանից հետո պատիժը կրելու ինստիտուտ կա,  չի լինի, 7 տարի անձը անազատության մեջ չի մնա»,- ասաց նա։

Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանի կարծիքով՝ դատավորն ունի կանխակալ վերաբերմունք, ինչը երևում է դատական վարույթի ամբողջ ընթացում՝ սկսած նախաքննությունից մինչև դատական պրոցես։

«Սահմանադրական դատարանի որոշումները հիմք չեն քննչական ծառայության, գլխավոր դատախազության և դատարանների համար, սակայն երբ որ հարկ է առաջանում ինչ-որ բանով հակադարձել, իրենք գտնում են Սահմանադրական դատարանի որոշում, որով կարող են հղում անել»։

Փաստաբանները տեղեկացրեցին, որ չի բացառվում, որ կրկին դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնեն․  առաջիկայում տարբեր միջնորդություններ են ներկայացնելու։